Կրթությունը ազատության ոսկե դուռը բացելու բանալին է

Ամանորյա ֆոտոշարք

Դեկտեմբերի 17th, 2017

Դպրոցի բոլոր աշակերտները և ուսուցիչները մեծ ոգևորությամբ են պատրաստվում դիմավորել 2018 թվականը: Դրա վկայությունն է դասարանների և միջանցքների գեղեցիկ ձևավորումը:

  Թող գալիք տարին նույնքան ուրախություն  ու երջանկություն բերի բոլորին:

Դեկտեմբերի 7

Դեկտեմբերի 7th, 2017

Մեր դպրոցում դեկտեմբերի 7-ն անցավ ոչ սովորական: Թե’ ուսուցիչների, թե’ աշակերտների տրամադրությունն այլ էր: Նույն հարցն էր տանջում բոլորիս`ինչո՞ւ…Ինչո՞ւ այդքան մայրեր կորցրեցին իրենց զավակներին, ինչո՞ւ բազում երեխաներ մնացին որբ, ինչո՞ւ… Բայց ինչպես ասել է մեր մեծ բանաստեղծը` հայը երբեք ծնկի չի գա: